Ամերիկյան ճահճային կրիա
Ամերիկյան ճահճային կրիա | |
Ամերիկյան ճահճային կրիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Կրիաներ (Testudines) |
Ընտանիք | Emydidae |
Ցեղ | 'Emydoidea' |
Տեսակ | Ամերիկյան ճահճային կրիա (E. blandingii) |
Միջազգային անվանում | |
Emydoidea blandingii | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ |
Ամերիկյան ճահճային կրիա[1] (լատին․՝ Emys blandingii), կրիայի տեսակ, որ պատկանում է ամերիկյան քաղցրահամ ջրերում ապրող կրիաների (լատին․՝ Emydidae) ընտանիքին[2]։ Տեսակի դասակարգումը հստակ որոշված չէ. այն դասում են ճահճային կրիաների տեսակին[2] կամ ընդգրկում ամերիկյան ճահճային կրիայի մենատիպային տեսակի կազմում[1] (Emydoidea)[3]։
Լատինական տեսակային անվանումը տրվել է ամերիկացի բնագետ Ուիլյամ Բլանդինգի պատվին։ Ամերիկյան ճահճային կրիաները հետաքրքրություն են ներկայացնում ծերացման գործընթացների հետազոտման համար, քանի որ նրանք չեն ցուցաբերում ծերացման ընդհանուր նշաններ, ֆիզիկապես ակտիվ են և կարող են վերարտադրվել ավելի քան ութ կամ ինը տասնամյակի ընթացքում[4][5]։
Ապրում են ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք տարածքներում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն տեսակի մարմնի ընդհանուր երկարությունը տատանվում է 18-27 սմ-ի սահմաններում։ Գույնով և չափով նման է Եվրոպական ճահճային կրիային։ Զրահը մուգ դեղնականաչ է՝ փոքրիկ վառ կետերով։ Պլաստրոնը դեղին է՝ մուգ, համաչափ տեղակայված կետերով։ Մեծահասակների մոտ այն այնքան է տեղաշարժված դեպի լայնակի հատվածը, որ կարող է ձգվել՝ ձգված վերջույթների պարագայում ամուր փակելով զրահի առջևի և հետին մակերեսը[6]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրում է թույլ հոսող մանր ջրամբարներ, հաճախ դուրս է գալիս ցամաք, որտեղ ոչ միայն տաքանում է արևի տակ, այլև ձեռք բերում սնունդ։ Սննդացանկը բազմազան է՝ խեցգետնանմանների և միջատների գերակշռությամբ։ Շատ քիչ քանակությամբ է ձուկ ուտում։ Բույսերը նույնպես կազմում են այս կրիայի սննդակարգի փոքր մասը։
Սեռական հասունությունը սկսվում է 14-20 տարեկանում։ Զուգավորումը նկատվում է ամբողջ ակտիվ ժամանակահատվածում՝ մարտից մինչև հոկտեմբեր։ Հունիսին էգերը դնում են 6-12 ձու, որոնցից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուրս են գալիս երիտասարդ կրիաիները, որոնք գետնի տակ մնում են մինչև գարուն[7]։
Այս կրիայի միսն օգտագործում են սննդի մեջ։
Բնական պայմաններում կյանքի տևողությունը գերազանցում է 77 տարին[3]։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ճահճային կրիան ապրում է կանադական գավառներում՝ Օնտարիոյում, Քվեբեկում, Նոր Շոտլանդիայում, և Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Օհայոյում, Ինդիանայում, Իլինոյսում, Վիսկոնսինում, Այովայում, Մինեսոտայում, Նեբրասկայում, Միսսուրիում, Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում, Մասսաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Մենում։
Ոչնչացման վտանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ճահճային կրիայի համար առաջնային սպառնալիքը բնական միջավայրի շերտավորումն է և քայքայումը, ինչպես նաև գիշատիչների անբնական մեծ պոպուլյացիաների կողմից նրանց բների ոչնչացումը։ «Կարմիր գրքում» այս տեսակը ներկայացված է որպես ոչնչացման վտանգի ենթակա ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ինչպես նաև ամբողջ Կանադայում[3]։
Ներկայումս ամերիկյան ճահճային կրիան նշված չէ «Կարմիր գրքի» CITES ցանկում, սակայն դիտարկվում է 2013 թվականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 145. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.
- ↑ 2,0 2,1 The Reptile Database: Emys blandingii(անգլ.)(Ստուգված է 4 Սեպտեմբերի 2018)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Emydoidea blandingii (англ.). The IUCN Red List of Threatened Species. (Проверено 4 сентября 2018).
- ↑ «Emydoidea blandingii». The Moirai - Aging Research (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Michael Brooks (2008). 13 Things That Don’t Make Sense, Ch 9: «Death», NY: Doubleday, ISBN 9781861978172.
- ↑ «Illinois Natural History Survey Emydoidea blandingii» (անգլերեն). wwx.inhs.illinois.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Американская болотная черепаха - Мы очень любим черепах. Рассматриваем такие проблемы как: Уход и содержание за черепахами, Болезни и их лечение, Мифы о черепахах, Размножение черепах, Виды черепах». aturtle.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маккой C. J. 1973. Emydoidea, E. blandingii. Catalogue of American Amphibians and Reptiles (136): 1—4.
- Obst F. J. 2003. Sumpfschildkröten. Draco 4(13): 4—18.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։ |
|